ՊԼԱՍՏԻԿ ՓՈՂ թեմյով բոլոր նորությունները

Մեծ Բրիտանիան պլաստիկ փողեր շրջանառության կհանի 2016 թվականին

18.12.2013 18:20

Մեծ Բրիտանիան պլաստիկ փողեր շրջանառության կհանի 2016 թվականին

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջին պոլիմերային փողերը շրջանառության կհանվեն 2016թ.–ին Մեծ Բրիտանիայում, ասվում է Անգլիայի բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պատրաստման համար նյութ կծառայի բարակ պոլիէթիլենային թաղանթը, հաղորդում է РБК–ն։

Արտաքինից դրանք ոչնչով չեն տարբերվի ավանդական փողից, դրանց վրա կպատկերվեն թագուհու և որևէ պատմական անհատի դիմանկարները։ Առաջին պլաստիկ բանկնոտը կտպագրեն 2016թ.–ին` 5 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով, որի վրա կպատկերվի Ուինսթոն Չերչիլը։ 10 ֆունտ անվանական արժեքով երկրորդ պոլիմերային բանկնոտը շրջանառության կդրվի մեկ տարի անց։ Դրա վրա կպատկերվի գրող Ջեյն Օսթենը։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ պլաստիկ փողերը մի շարք առավելություններ ունեն թղթադրամների համեմատ։ Մասնավորապես դրանք ավելի քիչ են կեղտոտվում, ինչպես նաև առավել անվտանգ են, քանի որ դրանք դժվար է կեղծել։ Բացի այդ, դրանք շրջանառության մեջ կմնան 2,5 անգամից ավելի երկար ժամանակ, քան ավանդական թղթադրամները։ Անգլիայի բանկը նաև նշում է նաև, որ պլաստիկ փողերի արժեքն ավելի ցածր կլինի, քան թղթադրամներինը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մեծ Բրիտանիան պլաստիկ փողեր շրջանառության կհանի 2016 թվականին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024