ՊՄՊ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով ՊՄ պարտատոմսեր է տեղաբաշխել

11.03.2016 15:00

ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով ՊՄ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նախօրեին 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ է իրականացրել։

Ինչպես հայտնել են հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 14 մլրդ 336 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 685 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 651 մլն 400 հազար դրամ: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով ՊՄ պարտատոմսեր է տեղաբաշխել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024