«Պուշկին» թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ է բացել

18.12.2017 11:14

ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 2017 թ.–ի դեկտեմբերի 18–ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա), հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր ժամանակակից և ընդարձակ «Պուշկին» մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից. ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այլն:

«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն նաև անվտանգ պահելու իրենց արժեքավոր իրերը դեպոզիտային պահատուփերում` արձակուրդների, ճանապարհորդությունների ընթացքում և այլն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ է բացել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024