22.06.2015 16:02
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարվարդի համալսարանի հինգ ուսանողներ ամառային աշխատանքային պրակտիկա կանցնեն Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։
«Շարունակելով ձևավորված արդյունավետ գործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ ՀՀ կենտրոնական բանկն այս տարի ևս իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիրը Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում»,– նշվում է հաղորդագրությունում։ Անցած տարի ծրագրին մասնակցել են երեք ուսանողներ։
Ուսանողները հետազոտություններ են իրականացնում «Արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները՝ որպես ձեռնարկատիրության ֆինանսավորման աղբյուր», «Ապրանքային շուկայում գների փոխանցման մեխանիզմները», «Ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել Չինաստանի ներդրողների համար», «Եվրասիական տնտեսական միությունը և ընկերությունների վարքագիծը», «Սիրիահայերի ներhոսքի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմաներով:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հարվարդի 5 ուսանողներ ամառային պրակտիկա կանցնեն Հայաստանի ԿԲ Դիլիջանի ուսումնական կենտրոնում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ