ՊՐՈԽՈՐՈՎ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ ԿԲ–ն պատրաստ է օգնել բանկերին «էլեկտրոնային փողեր» ներդնելու հարցում

28.03.2013 12:29

ՌԴ ԿԲ–ն պատրաստ է օգնել բանկերին «էլեկտրոնային փողեր» ներդնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի կենտրոնական բանկը հաստատել է ազգային վճարման համակարգի զարգացման ռազմավարությունը, որը պետք է ավելացնի երկրի բնակիչների վստահությունը վճարային ծառայությունների հանդեպ, հայտնել է Ռուսաստանի բանկի հաշիվների կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ռոման Պրոխորովը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նա հայտնեց, կարգավորիչը կօգնի ռուսական բանկերին էլեկտրոնային վճարումների անվտանգության խնդիրը լուծելու, քարտերով իրականացվող չարտոնված գործառնությունների դեմ պայքարելու և տեղեկությունների պաշտպանությունը խախտելու ռիսկերը նվազեցնելու հարցերում։

Փաստաթուղթը կհրապարակվի առաջիկա օրերին։ Մշակման գործին մասնակցած փորձագետները նշել են, որ գլխավոր նպատակն է էժան և հարմարավետ ծառայություն ստեղծելը, որը թույլ կտա վճարումներ կատարել էլեկտրոնային փողերով` մարդկանց հարմար ցանկացած անկյունից և ցանկացած ձևաչափով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՌԴ ԿԲ–ն պատրաստ է օգնել բանկերին «էլեկտրոնային փողեր» ներդնելու հարցում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024