ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Հայկական ՊրոԿրեդիտԲանկի շահույթը 2014թ.–ին կազմել է 502 մլն դրամ` նախորդ տարվա 22 մլն դրամի դիմաց

03.02.2015 15:50

Հայկական ՊրոԿրեդիտԲանկի շահույթը 2014թ.–ին կազմել է 502 մլն դրամ` նախորդ տարվա 22 մլն դրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՊրոԿրեդիտԲանկ 2014թ. ընթացքում վաստակած շահույթը կազմեց 502 մլն դրամ` 2013 թվականի 22 մլն դրամի դիմաց` ապահովելով 5,7% կապիտալի եկամտաբերություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նշված արդյունքի հիմքում ընկած է Բանկի կողմից կայուն և հավասարակշռված զարգացումը, ինչը ևս մեկ անգամ վստահություն է ներշնչում թե հաճախորդներին և թե միջազգային ներդրող կազմակերպություններին:

Ըստ մամուլի ծառայության` բարձր վստահության մասին է վկայում նաև 2014թ. ընթացքում ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից Բանկին 7,5 մլն ԱՄՆ դոլար ստորադաս փոխառության տրամադրումը, որը նպատակաուղղված է եղել Բանկի կայունության և աճի ապահովմանը։ Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի տարեվերջին կազմել է 11,8 մլրդ դրամ, որը համապատասխանում է Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական ՊրոԿրեդիտԲանկի շահույթը 2014թ.–ին կազմել է 502 մլն դրամ` նախորդ տարվա 22 մլն դրամի դիմաց

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024