ՊՐՈՄԵԹԵՅ թեմյով բոլոր նորությունները

Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ

09.03.2015 20:54

Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի /ԱՌԿԱ/. Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում։

«Մարտի 6-ին Պրոմեթեյ Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն. Եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսեր, ինչի արդյունքում՝ Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն աճել է 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ»,–ասված է հաղորդագրությունում:

Երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկումը բխում է Պրոմեթեյ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է դրանում ամրագրված խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ սեփական ուժերով ապահովելու բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի նորմատիվի՝ ՀՀ ԿԲ-ի կողմից խստացված պահանջի կատարումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024