ՊՐՈՎԱՅԴԵՐ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը երկրի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդեր է ճանաչվել

17.03.2011 16:20

HSBC Բանկ Հայաստանը երկրի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդեր է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Global Finance միջազգային գործարար հանդեսը (Նյու Յորք) HSBC Բանկ Հայաստանին ՀՀ-ում տարադրամի փոխանակման լավագույն պրավայդեր է ճանաչել՝ «2011թ.-ի աշխարհի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդերները» կարգում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Լավագույն պրովայդերների ընտրության համար 86 երկրներում ճափանիշ են  ծառայել գործառնությունների ծավալը, շուկայում առկա մասնաբաժինը, գլոբալ ծածկույթը, հաճախորդների սպասարկումը, մրցակցային գնային քաղաքականությունը և նորարարական տեխնոլոգիաները։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ տարադրամի շուկայում առաջատարներից մեկը   համարվող HSBC Բանկ Հայաստանի տարադրամային գործառությունների տարեկան շրջանառությունը 2010թ.-ին շուրջ 2 մլրդ դոլար է կազմել։ Այսօրվա դրությամբ բանկը տարադրամային գործառնություններով ծառայություններ է մատուցում Հայաստանում առավել պահանջված 12 տարադրամներով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը երկրի տարադրամի փոխանակման լավագույն պրովայդեր է ճանաչվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024