* ՋԱՎԱԴՅԱՆ * ՀՆԱ * ՀԱՄԱԿԱՐԳ * թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%. Ջավադյան

27.12.2014 15:35

Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից: Այս մասին նախօրեին տեղեկացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԿԲ–ում կազմակերպված ավանդական ամանորյա ընդունելության ժամանակ։

«Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը», – մեջբերում է Ջավադյանի խոսքերը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԿԲ–ի տվյալներով` երկրի ՀՆԱ–ի Հայաստանի բանկային համակարգի ակտիվների մասնաբաժինը 2013 թ.–ին կազմում էր 69 տոկոս, վարկերինը` 42,1 տոկոս։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%. Ջավադյան

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024