ՋԵՐՄ թեմյով բոլոր նորությունները

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է «Ջերմ օջախ» բրենդը

29.01.2015 18:35

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է  «Ջերմ օջախ» բրենդը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի «Ջերմ օջախ» բրենդը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Այսուհետ 2014թ. ապրիլին մեկնարկած ծրագիրը կշրջանառվի «Ջերմ օջախ» անվամբ՝ արտացոլելով իր հիմնական նպատակը, այն է՝ ստեղծել հարմարավետություն և ջերմություն յուրաքանչյուր հայկական օջախում: Հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով մշակվել է նաև «Ջերմ օջախ» ծրագրի լոգոն»,–ասված է հաղորդագրությունում։:

«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է «Ջերմ օջախ» բրենդը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024