Ջիան Գասպարյան թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկի աջակցությամբ նոյեմբերի 26-ին կկայանա Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը

21.11.2018 12:15

Յունիբանկի աջակցությամբ նոյեմբերի 26-ին կկայանա Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ջիվան Գասպարյանը ներկայացրեց հայկական մշակույթը աշխարհի լավագույն բեմերում` դուդուկի անզուգական մեղեդին ավելի ճանաչելի և սիրելի դարձնելով հանրությանը: Այս անգամ ևս հանդիսատեսին սպասում է համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը(գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հ․Չեքիջյան), Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորԿ․ Օրբելյան) և այլ անվանի հայ երաժիշտներ։

Համերգի ընթացքում ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները առանձնահատուկ շունչ կհաղորդեն երեկոյին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկի աջակցությամբ նոյեմբերի 26-ին կկայանա Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024