Ռասկո թեմյով բոլոր նորությունները

Բաղդասարովը հայտարարում է, որ «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը փակվել է, ոչ թե վաճառվել

12.05.2011 13:48

Բաղդասարովը հայտարարում է, որ «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը փակվել է, ոչ թե վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի.  /ԱՌԿԱ/. Հայտնի ձեռնարկատեր Միխայիլ Բաղդասարովը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ինքն իբր վաճառել է «Ռասկո» ընկերության իրեն պատկանող «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը, հաղորդում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։

«Բանն այն է, որ «Արմավիա» ընկերության վարկանիշն աճել է, և ներկայում ապահովագրումն իրականացվում է անմիջապես անգլիական շուկայում, այդ իսկ պատճառով հայկական ընկերության կարիք չկա։ Մենք պարզապես փակել ենք այն, ոչ ոք ընկերությունը չի վաճառել»,- ասաց Բաղդասարովը։

Բաղդասարովը պարզաբանեց, որ «Այ Էս Ջի» ԲԲԸ-ն «ապահովագրական փոքր փաթեթ ուներ», որը փակումից հետո փոխանցվել է «Ռասկո» ԲԲԸ-ին, հավելելով, որ հայկական շուկայում ապահովագրական ընկերություններն ավելի շատ են, քան ապահովագրման ենթակա օբյեկտները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բաղդասարովը հայտարարում է, որ «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը փակվել է, ոչ թե վաճառվել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024