ՌԴ . ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ–ում ֆոնդային առքուվաճառքը փակվել է համեստ աճով` ԱՄՆ–ի ուժեղ տվյալների ֆոնին

17.08.2012 14:26

ՌԴ–ում ֆոնդային առքուվաճառքը փակվել է համեստ աճով` ԱՄՆ–ի ուժեղ տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսական ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանը փակվել է հիմնական ինդեքսների աճով։ ՄՄԱԲ–ն աճել է 0.25 տոկոսով` մինչև 1451.87 կետ, ՌԱՀ–ը` 0.26 տոկոսով` մինչև 1431.36 կետ։ Առքուվաճառքի ծավալը կազմել է 313 մլրդ 646 մլն ռուբլի, հաղորդում է  РБК–ն։

Այսօր ԱՄՆ–ում ստացվել են մակրոտնտեսական բարենպաստ վիճակագրական տվյալներ։ Այսպես, երկրի Առևտրի նախարարության տվյալներով, 2012 թվականի հուլիսին ԱՄՆ–ում նոր տների շինարարության ծավալը վերջին չորս տարիներին հասել է ռեկորդային մակարդակի և հայտնվել է 21.5 տոկոսով 2011–ի ցուցանիշից բարձր մակարդակում։

Բացի այդ, ԱՄՆ–ում չորս շաբաթների ընթացքում (մինչև 2012թ. օգոստոսի 4–ը) գործազրկության նպաստի վճարման առաջնային պահանջների թիվը 2012 թվականի մարտի 31–ից նվազել է մինչև նվազագույնը և կազմել 363 750։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՌԴ–ում ֆոնդային առքուվաճառքը փակվել է համեստ աճով` ԱՄՆ–ի ուժեղ տվյալների ֆոնին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024