ՌԵԱԼ թեմյով բոլոր նորությունները

Բրազիլական ԿԲ–ն 60 մլրդ դոլար կծախսի ռեալի աջակցման համար

23.08.2013 18:47

Բրազիլական ԿԲ–ն 60 մլրդ դոլար կծախսի ռեալի աջակցման համար

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի Կենտրոնական բանկը մոտ 60 մլրդ դոլար կծախսի արագ էժանացող ռեալի փոխարժեքի աջակցման համար։ Տարեսկզբից ռեալի փոխարժեքը մոտ 20 տոկոսով նվազել է դոլարի նկատմամբ` հնգամյա նվազագույն ցուցանիշ գրանցելով, հաղորդում է РБК–ն։

Ազգային արժույթի փոխարժեքի նվազման դեմ պայքարի ծրագիրը նախատեսում է կարճաժամկետ վարկերի և սվոփերի տեսքով մոտ 2 մլրդ դոլար շաբաթական ներդրում երկրի տնտեսությունում և ևս 1 միլիարդ ռեալի ուղիղ գնում։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի տնտեսությունը ծանր ժամանակաշրջան է ապրում։ Նախորդ շաբաթ Centrais Eletricas Brasileiras (Eletrobras) բրազիլական էներգետիկ հոլդինգը, որն ամենախոշորն է Լատինական Ամերիկայում, տեղեկացրեց եռամսյակային շահույթի 87,7 տոկոսով կրճատելու մասին (այն կազմել էր 164 մլն ռեալ` նախորդ տարվա 1,35 մլրդ ռեալի դիմաց)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բրազիլական ԿԲ–ն 60 մլրդ դոլար կծախսի ռեալի աջակցման համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024