ՌԵԵՍՏՐ թեմյով բոլոր նորությունները

Հայկական բանկերի բաժնետերերի ռեեստրները կփոխանցվեն Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարմանը

18.02.2010 15:04

Հայկական բանկերի բաժնետերերի ռեեստրները կփոխանցվեն Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարմանը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի փոփոխություններ է կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական կազմակերպությունների մասին» օրենքներում:

Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխությունների կատարման նպատակը բաժնետիրական կազմակերպություններ հանդիսացող բանկերին հնարավորություն ընձեռելն է փոխանցել մասնակիցների ռեեստրները վարելու գործառույթները ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիային:

Նա նաև նշեց, որ այդ փոփոխություններով ճշտումներ են կատարվում այն հարցի շուրջ, որ ներդրումային գործունեություն վարող կազմակերպություններն իրավունք չունեն վարել իրենց բաժնետերերի ռեեստրը, այլ պարտավոր են այդ գործառույթը փոխանցել իրենց հետ կապ չունեցող մասնագիտացված կառույցին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայկական բանկերի բաժնետերերի ռեեստրները կփոխանցվեն Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024