ՌԵԶԻԴԵՆՏ–ԱԿՏԻՎ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերում չաշխատող ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը հուլիսին կազմել է 5.16%

10.09.2013 14:43

Հայաստանի բանկերում չաշխատող ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը հուլիսին կազմել է 5.16%

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի չաշխատող և հաշվեկշռից դուրսգրված ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը 2013 թվականի հուլիսին կազմել է 5.16%, ինչը 0.01 տ.կ.–ով ավելի է հունիսի ցուցանիշից, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի հուլիսի եռամսյակային տեղեկագրում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն բաժնեմասը գրանցվել է առևտրի ոլորտում` մոտ 1,06% (հունիսին` 1,03%), ինչպես նաև սպառողական վարկերի ոլորտում` 1,04% (հունիսի բաժնեմասը` 0,95%) և շինարարության ոլորտում` մոտ  0,80% (հունիսին` 0,98%)։

Միաժամանակ վերամշակող արդյունաբերության ոլորտի չաշխատող ակտիվների բաժնեմասը կազմել է 0.60 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.45 տոկոս, գյուղատնտեսությունում` 0.44 տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0.26 տոկոս։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերում չաշխատող ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը հուլիսին կազմել է 5.16%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024