ՌԵՆԵՍԱ թեմյով բոլոր նորությունները

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն կդառնա Արարատբանկի պարտատոմսերի թողարկման շուկա ստեղծողը

15.01.2010 12:20

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն կդառնա Արարատբանկի պարտատոմսերի թողարկման շուկա ստեղծողը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ից «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ին, որը ֆոնդային բորսայի անդամ է 2002թ.-ի հունվարից, շնորհվել է Արարատբանկ ԲԲԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկման շուկա ստեղծողի կարգավիճակ:

Շուկա ստեղծողի կարգավիճակում ՌԵՆԵՍԱ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

Արարատբանկի պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի տարեկան 10% եկամտաբերությամբ 25,000 պարտատոմսեր, որոնք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ցուցակվել են այս տարվա հունվարի 12-ից՝ ընդգրկվելով Bbond ցուցակում (ARBKB3) և ենթակա են մարման 27.06.2011թ.-ին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն կդառնա Արարատբանկի պարտատոմսերի թողարկման շուկա ստեղծողը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024