ՌԵՆ թեմյով բոլոր նորությունները

Օլլի Ռեն. Եվրագոտու փլուզման ռիսկ այլևս չկա

09.01.2013 20:01

Օլլի Ռեն. Եվրագոտու փլուզման ռիսկ այլևս չկա

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսության և մոնետար քաղաքականության եվրահանձնակատար Օլլի Ռենը կարծում է, որ եվրագոտու տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է, գրում է  banki.ru–ն։

«Ներկա պահին եվրագոտու փլուզման վտանգն անցել է»,– ասել է Օ. Ռենը գերմանական պարբերականին տված հարցազրույցում` ավելացնելով, որ պետք է սառնսրտություն պահպանել և շարունակել անցկացնել նախատեսված միջոցառումները։

«Անհրաժեշտ է շարունակել կառուցվածքային բարեփոխումները, տնտեսական աճը պահելը մեր առաջնային խնդիրն է, իսկ պետական ֆինանսների հետագա միավորումը պետք է ընթանա նույն տեմպով»,– նշել է Օ.Ռենը, հաղորդում են գերմանական ԶԼՄ–ները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Օլլի Ռեն. Եվրագոտու փլուզման ռիսկ այլևս չկա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024