ՌԵՊՈ–ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալն ավելացել է 1.9%–ով և կազմել 37.6 մլրդ դրամ`

14.08.2013 13:41

Հայաստանում երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալն ավելացել է 1.9%–ով և կազմել 37.6 մլրդ դրամ`

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 37.6 մլրդ դրամ` 2013 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 1.9 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2013 թվականի երկրորդ եռամսյակի վերջին ռեպո համաձայնագրերի ծավալով առաջատարը Հայբիզնեսբանկն է, որին բաժին է ընկնում հայկական առևտրային բանկերի բոլոր ռեպո գործառնությունների շուրջ 34.07 տոկոսը։ 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայբիզնեսբանկի ռեպո համաձայնագրերի ծավալը կազմել է 12.8 մլրդ դրամ, ինչը 10.7 տոկոսով շատ է նախորդ եռամսյակի ցուցանիշից։

Ռեպո պայմանագրերի ծավալով առաջատարների հնգյակում են` ՎՏԲ–Հայաստան Բանկը` 4,7 մլրդ դրամով, աճը` 1.2% (մասնաբաժինն ընդհանուր ռեպո պայմանագրերի ծավալում` 12,59%), Արցախբանկը` 3.9 մլրդ դրամ, աճը` 11.3 տոկոս (10.48%), Պրոմեթեյ բանկը` 2.5 մլրդ դրամ, անկումը` 26 տոկոս, (6,67%), HSBC Բանկ Հայաստանը` 2,5 մլրդ դրամ, անկումը` 17,5% (6,58%)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանում երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալն ավելացել է 1.9%–ով և կազմել 37.6 մլրդ դրամ`

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024