ՌԵՍՏՐՈՒԿՏՈՒՐԻԶԱՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

Հունաստանին պարտքի կրկնակի ռեստրուկոտւրիզացիա կպահանջվի. ԶԼՄ

25.07.2012 15:04

Հունաստանին պարտքի կրկնակի ռեստրուկոտւրիզացիա կպահանջվի. ԶԼՄ

ԵՐԵՎՍՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը, հավանաբար, պարտքի ռեստրուկտուրիզացիայի կարիք կունենա երկրորդ անգամ, քանի որ երկիրն ի վիճակի չէ մարել առկա պարտքերը, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով ԵՄ-ում ունեցած աղբյուրներին:

Գործակալության զրուցակցի խոսքով, հունական պարտքի (որը գնահատվում է 200 միլիարդ եվրո) ռեստրուկտուրիզացիայի հետ կապված ծախսերը կարող են ընկնել ԵԿԲ-ի և եվրագոտու երկրների ուսերին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հունաստանում ոչինչ չի արվել վերջին երեք-չորս ամիսների ընթացքում: Իրավիճակը մշտապես վատանում է»,- ասել է ԵՄ-ի աղբյուրը:
Մակրատնտեսական տվյալները նույնպես խոսում են երկրի տնտեսական իրավաիճակի վատացման մասին: Այսպես, երեքշաբթի երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է այն մասին, որ Հունաստանի ՀՆԱ-ն կարող է ընթացիկ տարում կրճատվել ավելի քան 7 տոկոսով` ապրիլին կանխատեսվող 5 տոկոսի փոխարեն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հունաստանին պարտքի կրկնակի ռեստրուկոտւրիզացիա կպահանջվի. ԶԼՄ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024