ՌՈՍԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–ն Societe Generale–ին է վաճառել Ռոսբանկի բաժնետոմսերի մոտ 10%–ը

19.12.2013 14:43

ՎՏԲ–ն Societe Generale–ին է վաճառել Ռոսբանկի բաժնետոմսերի մոտ 10%–ը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–ն Ռոսբանկում ունեցած մասնաբաժինը կրճատել է` 9,99%–ից մինչև 0%, նշված է վարկային կազմակերպության նյութերում, հաղորդում է Банки.ру–ն։

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ հոկտեմբերին, ՎՏԲ–ն համաձայնագիր է ստորագրել Ռոսբանկի բաժնետոմսերը Societe Generale–ին վաճառելու մասին, գործարքը ենթադրվում էր փակել ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում։

Հստակեցվում էր, որ Societe Generale–ը ՎՏԲ–ին կվաճառի ՌԴ–ի ակտիվների մի մասը, այդ թվում բարձր լիկվիդայնության էմիտենտների բաժնետոմսերը,մի շարք փոխառուների փոխատվական պարտքը և գրասենյակային շենքեր։ Միաժամանակ ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը նշել է, որ համաձայնագրի պայմանների համաձայն, բանկը մասնավորապես մասնաբաժին կստանա Մոսկովյան բորսայում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–ն Societe Generale–ին է վաճառել Ռոսբանկի բաժնետոմսերի մոտ 10%–ը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024