ՌՈՒԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

Գազպրոմբանկը 500 մլն ծավալով վարկ կստանա Ճապոնիայից

25.12.2012 13:32

Գազպրոմբանկը 500 մլն ծավալով վարկ կստանա Ճապոնիայից

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկն ու Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը (The Japan Bank for International Cooperation, JBIC) շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն ռուսական վարկային կազմակերպությանը 500 մլն դոլարի չափով վարկ կտրամադրվի, ասվում է Գազպրոմբանկի հաղորդագրության մեջ, գրում է РБК–ն։

JBIC–ի մասնակցության մասնաբաժինը վարկային գծում կկազմի 300 մլն դոլար, իսկ մնացած մասը կհատկացվի համաֆինանսավորող մասնավոր արտերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից Nippon Export and Investment Insurance (NEXI) ապահովագրական ծածկույթի տրամադրման դեպքում, հայտնում է Գազպրոմբանկի մամուլի ծառայությունը։

Պայմանավորվածությունները թույլ կտան, որ ռուսական բանկն իր կորպորատիվ հաճախորդներին ավելի ճկուն և շահավետ պայմաններ առաջարկի Ճապոնիայից մեքենաների և սարքավորումների մատակարարումը միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորելու համար, նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գազպրոմբանկը 500 մլն ծավալով վարկ կստանա Ճապոնիայից

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024