* ՌՈՒԲԼԻ * ԱՊՀ * ՎՃԱՐՈՒՄ * թեմյով բոլոր նորությունները

ՌԴ ԿԲ-ն կոչ է անում ԱՊՀ-ի ներսում անցնել ռուբլով հաշվարկների

05.09.2014 14:42

ՌԴ ԿԲ-ն կոչ է անում ԱՊՀ-ի ներսում անցնել ռուբլով հաշվարկների

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաևան կոչ է արել անցնել ռուբլով հաշվարկների ԱՊՀ-ի ներսում վճարումներ կատարելիս:

«Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի ներսում իրականացվող վճարումներին, ապա ես երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչու՞ են այդ վճարումները կատարվում արտարժույթով», - ասել է Յուդաևան՝ ելույթ ունենալով Սոչիում կազմակերպված բանկային համաժողովի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ արտարժութային վճարումներ կատարելիս չի հաջողվի շրջանցել օտարերկրյա բանկերը, այսպես թե այնպես դոլարով իրականացվող վճարումն իրականացվելու է ամերիկյան բանկով, իսկ եվրոյով վճարումը՝ եվրոպական բանկով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ ԿԲ-ն կոչ է անում ԱՊՀ-ի ներսում անցնել ռուբլով հաշվարկների

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024