ՌՈՒՄԻՆԻԱ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՀ–ն հաստատել է, որ Ռումինիային 2,7 մլրդ դոլար փոխառություն է հատկացվելու

28.09.2013 11:37

ԱՄՀ–ն հաստատել է, որ Ռումինիային 2,7 մլրդ դոլար փոխառություն է հատկացվելու

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ռումինիային 2,7 մլրդ դոլարի չափով երկամյա ժամկետով փոխառության հատկացումը, գրում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

ԵՄ ամենաաղքատ պետությունների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած երկիրն անհրաժեշտ հատկացում է ստանում, որը պետք է ռումինական տնտեսությունը պաշտպանի անբարենպաստ արտաքին ազդեցություններից։ Փոխառության հատկացման պայմանների համաձայն, Ռումինիան չի ծախսի հատկացված միջոցները։ Դրա փոխարեն ԱՄՀ–ի գումարները պետք է յուրօրինակ «անվտանգության բարձիկ» դառնան, որը կնպաստի երկրում բարենպաստ ներդրումային կլիմայի ստեղծմանը։

Բացի ԱՄՀ–ից, Ռումինիան մտադիր է նմանատիպ փոխառություն վերցնել Եվրամիությունից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՀ–ն հաստատել է, որ Ռումինիային 2,7 մլրդ դոլար փոխառություն է հատկացվելու

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024