ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

17.06.2010 19:27

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 17-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին և «Կենտրոնական բանկերը և համաշխարհային տնտեսության զարգացումը. նոր մարտահրավերներ և հայացք դեպի ապագան» թեմայով կազմակերպվելիք միջազգային համաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի բանկի նախագահ Սերգեյ Իգնատևը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը, Ֆինլանդիայի բանկի կառավարիչ Էրկի Լիիկանենը, ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին, Միջազգային հաշվարկների բանկի գլխավոր կառավարչի առաջին տեղակալ Էրվե Հանունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024