ՌՈՒՍԱՍՏԱՆ * ԽՈԴՈՐԿՈՎՍԿԻ * ԿՈՒԴՐԻՆ * թեմյով բոլոր նորությունները

Ա.Կուդրին. «Մ.Խոդորկովսկու ազատումը չի ազդի ներդրումային կլիմայի վրա»

23.12.2013 17:42

Ա.Կուդրին. «Մ.Խոդորկովսկու ազատումը չի ազդի ներդրումային կլիմայի վրա»

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միխայիլ Խոդորկովսկու ազատումը չի ազդի Ռուսաստանի ներդրումային կլիմայի վրա, հաղորդում է РБК–ն։

«Սա արտաքսման է նմանվում։ Մ.Խոդորկովսկին նույնպես կարծում է, թե իրեն «դուրս են հրավիրել»։ Ես դա ափսոսանքով եմ նշում, որովհետև դա արժեզրկվում է ներդրումային կլիմայի համար։ Այդ պատճառով կարծում եմ, որ ներդրումային կլիմայի վրա դա որևէ կերպ չի ազդի, պահպանվում են դեռ չփակված հայտնի գործի ռիսկերը։ Պահպանվում է երրորդ գործի անհասկանալի ճակատագիրը, ինչն ինքնին աբսուրդային եմ համարում։ Այդ պատճառով էլ, ներդրումային կլիմայի տեսանկյունից, դա այդքան էլ նշանակություն չունի»,– ասել է Կուդրինը։

Ֆինանսների նախկին նախարարն ավելացրել է, որ Մ.Խոդորկովսկու ազատումը քաղաքական ոլորտում տարվա իրադարձություն է համարում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ա.Կուդրին. «Մ.Խոդորկովսկու ազատումը չի ազդի ներդրումային կլիմայի վրա»

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024