ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը

06.02.2014 10:35

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Հայաստան էր ժամանել փորձագիտական խումբ Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ գործող ռուսաց լեզվի անվճար դասավանդման կենտրոնների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Ինչպես հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, խմբի կազմում էին ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՌԴ Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի պետական ինստիտուտի մասնագետներ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը գլխավորում էր Արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գծով ՌԴ նախագահի վարչության խորհրդական Վ. Չերնիշովը:

Ամեն կենտրոնում կա 3-7 խումբ, որոնց մեծ մասամբ դասավանդում են Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի ՌԴ պետական ինստիտուտում վերապատրաստված մասնագետներ: Հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը փորձագիտական խումբը այցելեց ռուսաց լեզվի ուսուցման բոլոր կենտրոնները Երևանում և ՀՀ 9 մարզերում: Այցի ընթացքում խմբի անդամները ծանոթացան դասախոսական կազմի հետ, շփվեցին երեխաների ու նրանց ծնողների հետ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024