ՌՍՈՒՐՍ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերը պետք է ավելի շատ ռեսուրսներ ներգրավեն արտաքին աղբյուրներից. ՀԲՄ նախագահ

29.06.2015 15:20

Հայաստանի բանկերը պետք է ավելի շատ ռեսուրսներ ներգրավեն արտաքին աղբյուրներից. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Դեպոզիտների բարձր տոկոսադրույքների պայմաններում հայկական բանկերը պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավեն արտաքին աղբյուրներից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

«Այսօր դոպիզտների տոկոսադրույքները շատ բարձր են` միջինը 16 տոկոս, և նման պայմաններում մեր բանկերը պետք է ավելի շատ դիմեն այն կազմակերպություններին, որոնք կարող են դրսից ռեսուրսներ տրամադրել», – ասաց նա։

ՀԲՄ–ի նախագահի խոսքով` եվրոպական դոնորական կազմակերպությունների մոտ կուտակվել է միջոցների զգալի ծավալ, որոնցից կարող են օգտվել հայկական բանկերը` որպես ֆոնդավորման աղբյուրներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի բանկերը պետք է ավելի շատ ռեսուրսներ ներգրավեն արտաքին աղբյուրներից. ՀԲՄ նախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024