03.09.2018 18:37
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները: Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված և հագեցված են ժամանակակից տեխնիկայով` համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք, ծրագրային ապահովում, - նշեց Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: - Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»:
Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրեց նաև դպրոցական պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին համակարգիչներ:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը համակարգչային դասասենյակներ և դպրոցական պարագաներ է նվիրում սահմանամերձ դպրոցներին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ