ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

20.09.2013 19:05

Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենքը, որով Ռուսաստանի բանկին օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք է։ Նման միջոցներ կարող են կիրառվել այն դեպքում, եթե համապատասխան արտասահմանյան պետություններում ռուսական մասնակցությամբ բանկերի և ռուսական բանկերի մասնաճյուղերի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում դրանց ստեղծման և գործունեության ուղղությամբ, հաղորդում է РБК–ն։

Փոփոխությունները մտցվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» դաշնային օրենքում։

Փաստաթղթի բացատրագրում պարզաբանվում է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) Ռուսաստանի միանալու վերաբերյալ բանակցությունների ընթացքում ՏՀԶԿ երկրների վրա փոխադարձության մասին դրույթները չտարածելու մասին որոշում է ընդունվել։ Նման փոխադարձ դրույթները նախատեսված չեն Կապիտալի շարժման ազատականացման օրենսգրքով և Ընթացիկ անտեսանելի գործառնությունների օրենսգրքով։ Օրինագիծն առաջարկում է փոխադարձության սկզբունքը պահպանել առանձին պետությունների նկատմամբ, բացառությամբ միջազգային կազմակերպությունների անդամ–երկրների, որոնք փոխադարձության սկզբունք չեն նախատեսում։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսը նախատեսում է հունվարին չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները

18.09.2013 17:14

Կիպրոսը նախատեսում է հունվարին չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները

Կիպրոսի իշխանությունները նախատեսում են 2014թ.–ի հունվարին վերջնականապես չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները, հայտնել է կղզի–պետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Տնտեսական | Comments Off on Կիպրոսը նախատեսում է հունվարին չեղյալ հայտարարել կապիտալի տեղաշարժման սահմանափակումները

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Կիպրոսը մեկ ամսով երկարաձգել է կապիտալի շարժի հանդեպ վերահսկողությունը

29.03.2013 13:41

Կիպրոսը մեկ ամսով երկարաձգել է կապիտալի շարժի հանդեպ վերահսկողությունը

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսը հայտնել է, որ երկրի Կենտրոնական բանկի գնահատականներով, կապիտալի շարժի հանդեպ սահմանափակումները կարող են ամբողջովին չեղյալ հայտարարվել մեկ ամսվա ընթացքում, հայտնում է banki.ru–ն` հղում անելով Associated Press–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կիպրոսը մեկ ամսով երկարաձգել է կապիտալի շարժի հանդեպ վերահսկողությունը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024