ՍԱՀՄԱՆԱՓԱԿ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն է ցուցաբերել Չարենցավանում բնակվող սահմանափակ կարողություններով երեխաներին

05.12.2014 18:54

 ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն է ցուցաբերել Չարենցավանում բնակվող սահմանափակ կարողություններով երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն իր բարեգործական գործունեության շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ և Ամանորի նախօրեին աջակցություն է ցուցաբերել Չարենցավանի թիվ 6 դպրոցի ներառական խմբի աշակերտներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դպրոցում սահմանափակ կարողություններով երեխաները սովորում են մնացած աշակերտների հետ, սակայն նրանց հետ առանձին տարվում են աշխատանքներ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների կողմից`ուսուցչի, լոգոպեդի, հոգեբանի:

-Բանկը նվիրել է ներառական խմբին սեղաններ, աթոռներ, որոնք հարմարեցված են սահմանափակ կարողություններով երեխաներին, ինչպես նաև զարգացնող խաղեր, որոնք բարերար ազդեցություն ունեն երեխաների ուշադրության ու հիշողության զարգացման, գունային ընկալման, տրամաբանության ու ստեղծագործ մտքի զարգացման համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն է ցուցաբերել Չարենցավանում բնակվող սահմանափակ կարողություններով երեխաներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024