ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍ թեմյով բոլոր նորությունները

Փորձագետները հաշվել են Սանտա Կլաուսի աշխատավարձը

24.12.2013 12:21

Փորձագետները հաշվել են Սանտա Կլաուսի աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե Սանտա Կլաուսն աշխատավարձ ստանար, ապա 2013 թվականին նրա եկամուտը կկազմեր 137 795 դոլար։ Այսպիսի կեսկատակ տվյալներ է հրապարակել Insure ընկերությունը։ Դա 2 տոկոսով շատ է, քան նախորդ տարի, գրում է  РБК–ն։

Հաշվարկելով Հյուսիսային Բևեռի տիրոջ աշխատավարձը` փորձագետները հաշվի են առել, որ Սանտա Կլաուսը ղեկավարում է խաղալիքների արտադրության գործարանը, որն աշխատում է տարվա մեջ 364 օր առանց ընդմիջումների։ Սանտան ինքը աշխատում է օրական 8 ժամ և ստանում է գրեթե 115 հազար դոլար։

Երկրորդ, Սանտա Կլաուսն աշխատանքային հարաբերությունների մասնագետ է, նրան դրա համար պետք է վճարել գրեթե 5 հազար դոլար։ Վերջիվերջո, նա կատարում է խուզարկուի գործառույթներ` հետևելով ամբողջ աշխարհի մանուկների վարքին, դրա համար նույնպես հոնորար է հասնում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Փորձագետները հաշվել են Սանտա Կլաուսի աշխատավարձը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024