ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ թեմյով բոլոր նորությունները

S&P–ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի վարկանիշի կանխատեսումը` այն դարձնելով «դրական»

29.05.2013 17:00

S&P–ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի վարկանիշի կանխատեսումը` այն դարձնելով «դրական»

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի երկարաժամկետ սուվերեն վարկանիշների կանխատեսումը` այն «կայունից» բարելավելով մինչև «դրական», գրում է РБК–ն։

S&P–ն հաստատել է սաուդյան թագավորության ազգային արժույթի և արտարժույթի վարկային վարկանիշները AA-/A-1+ (երկարաժամկետ/կարճաժամկետ) մակարդակներում։

Ինչպես նշվում է S&P–ի հաղորդագրությունում, Սաուդյան Արաբիայի վարկանիշները կբարձրացվեն երկու տարվա ընթացքում, եթե երկրի տնտեսական աճը չդանդաղի։ Գործակալությունը նշում է, որ սաուդյան տնտեսության միջին աճն առանց նավթային հատվածի 2005-2012 թվականներին կազմել է 8 տոկոս, իսկ տնտեսության ընդհանուր աճը` 6.5 տոկոս։ Ոչ նավթային ճյուղերի աճի բարձր տեմպերն «անվտանգության բարձիկ» են ստեղծում որոշ արտաքին շոկերի դեպքում, օրինակ, նավթի համաշխարհային գների անկման դեպքում, նկատում է S&P–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկանիշներ | Comments Off on S&P–ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի վարկանիշի կանխատեսումը` այն դարձնելով «դրական»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024