ՍԱՌՑԵ ՑՆՑՈՒՂ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին

25.08.2014 14:25

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին, երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մեր բանկի թվով տասը աշխատակից ցանկություն հայտնեցին ջրվել սառցե ջրով, որը և մենք իրականացրինք այսօր Հյուսիսային պողոտայում` բազմաթիվ անցորդների ներկայությամբ: Բանկի մյուս աշխատակիցները կցուցաբերեն նյութական օգնություն, որը կհավաքվի հանգանակությունների արկղի մեջ», - ասել է ֆլեշմոբի կազմակերպիչ և անմիջական մասնակից, Առէկսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բանկում արդեն հանգանակությունների արկղ կա, և հավաքված միջոցները կուղղվեն «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024