ՍԵՆԱՏ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի խոշորագույն բանկերի մասնատման գաղափարը

07.05.2010 13:59

ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի խոշորագույն բանկերի մասնատման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի վեց խոշորագույն բանկերի մասնատման մասին օրինագիծը: Լիբերալ դեմոկրատների առաջարկած օրինագծի օգտին քվեարկել է 33 սենատոր, դեմ՝ 61 սենատոր, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալտինգ ընկերությունը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Փաստաթղթի կողմնակիցները նշում էին նման գործողությունների անհրաժեշտությունն այն պատճառով, որ նման «հսկաներից» գոնե մեկի  սնանկացումը կարող է ֆինանսական ճգնաժամի հանգեցնել: «Խնդիրը մեծությունը չէ, այլ կարգավորման համակարգը», - քվեարկության արդյունքները մեկնաբանել է օրինագծին դեմ քվեարկած սենատորներից մեկը: «Կանադայում նման խնդիրներ չեն ծագում, իսկ նրանց բանկերը շատ ավելի խոշոր են, քան մերը»:

Միաժամանակ սենատորները կողմ են քվեարկել բանկային հատվածի կարգավորման հարցում մի շարք լրացումներին, որոնց թվում են Դեպոզիտների ապահովագրության կորպորացիայի կողմից բանկային ավանդների ապահովագրման պայմանների փոոփոխությունը և արժեթղթերի մեքենայության հետաքննության գործում դաշնային կարգավորիչ մարմինների լիազորությունների ընդլայնումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի խոշորագույն բանկերի մասնատման գաղափարը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

29.04.2010 20:02

ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

Հինգշաբթի ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի, չորեքշաբթի հայտնեց սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Գարրի Ռիդը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024