Սիթի թեմյով բոլոր նորությունները

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկիհետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

15.12.2017 14:43

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկիհետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը ստորագրել է Ակումբի առևտրի ֆինանսավորման մեկամյա ծրագիր` 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, որը կազմվել է Սիթի բանկի կողմից Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ միասին: ԱԶԲ-ն երաշխիքի ձևով աջակցում է ծրագրի մի մասին իր՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի (ԱՖԾ) միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Սա Սիթի բանկի կողմից Արդշինբանկի համար կազմված՝ Ակումբի առևտրի ֆինանսավորման առաջին ծրագիրն է: Դրա միջոցները կաջակցեն Արդշինբանկի լավագույն կորպորատիվ հաճախորդների ներմուծման և արտահանման գործարքներին՝ մեծացնելով առևտրային գործարքների ծավալն ու արժեքը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտները:

«Մենք ուրախ ենք, որ մեր կորպորատիվ, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հաճախորդներին առևտրի ֆինանսավորման այսքան անհրաժեշտ պրոդուկտները տրամադրելու գործընթացում առաջատարն ենք: Սա ոչ միայն կդիվերսիֆիկացնի և կամրապնդի մեր հաճախորդների բազան, այլև կծառայիՀայաստանի կայուն տնտեսական աճին նպաստելու մեր նպատակին», - ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Սիթի բանկին՝ մեր վաղեմի գործընկերոջը, ինչպես նաև ԱԶԲ-ին արդյունավետ համագործակցության և գործարքի հաջող իրականացմանհամար»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկիհետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024