ՍԻՆԳԱՊՈՒՐ թեմյով բոլոր նորությունները

Սինգապուրը կրկին դարձել է ուղիղ ներդրումների առաջատար

17.06.2015 11:26

Սինգապուրը կրկին դարձել է ուղիղ ներդրումների առաջատար

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի, /ԱՌԿԱ/. Financial Times–ի գնահատականներով` Սինգապուրը հերթական անգամ գլխավորել է աշխարհի քաղաքների ցուցակը` նոր նախագծերում ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալով, հաղորդում է Vestifinance.ru–ն։

2014թ.–ի արդյունքներով` Սինգապուրը կրկին առաջին տեղն է զբաղեցրել` «զրոյից նախագծերում» (greenfield projects) արտասահմանյան ներդրումների ծավալով: Այդ մասին հաղորդել է բրիտանական Financial Times–ը (FT)` հղում անելով FT  ֆինանսական պրովայդեր fDi Markets–ի տվյալներին։

2014թ.–ին 390 ընկերություններ հայտարարել են Հարավ–Արևելյան Ասիայի քաղաք–պետությունում 409 նոր նախագծերի գործարկման մասին` 11 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնը` 334 նախագծով, երրորդը տեղը` Շանհայը` 254 նոր նախագծով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Սինգապուրը կրկին դարձել է ուղիղ ներդրումների առաջատար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024