ՍԻՐԻԱ ԱԽՏ թեմյով բոլոր նորությունները

Սիրիայում ռազմական գործողությունների շուրջ մտավախությունների հետևանքով ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

29.08.2013 11:44

Սիրիայում ռազմական գործողությունների շուրջ մտավախությունների հետևանքով ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի լարվածության աճի ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 29-ի առուվաճառքներն աճով են բացել, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0,33 տոկոսով՝ մինչև 13382,95 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,68 տոկոսով՝ հասնելով 1897,30 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն աճել է 0,13 տոկոսով՝ հասնելով 5093,70 կետի:

Սիրիայում իրավիճակը կրկին սրվեց օգոստոսի 21–ին, երբ մի շարք ԶԼՄ–ներ հայտնեցին, որ Դամասկոսի ծայրամասերում կառավարության զորքերը քիմիական զենք են կիրառել։  Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիան հաստատում է, որ զոհերի թիվը կազմում է մոտ 1,3 հազար մարդ։ Դրանից հետո Արևմուտքում սկսեցին բացահայտ խոսել այն մասին, որ հնարավոր է` միջամտեն սիրիական հակամարտությանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Սիրիայում ռազմական գործողությունների շուրջ մտավախությունների հետևանքով ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024