ՍԻ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը առաջին եռամսյակում ապահովել է առևտրային ֆինանսավորման 104 տոկոսանոց աճ

09.07.2015 20:48

HSBC Բանկ Հայաստանը առաջին եռամսյակում ապահովել է առևտրային ֆինանսավորման 104 տոկոսանոց աճ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի ֆինանսական առևտրի ծառայությունների ծավալները 2015 թ.–ի առաջին եռամսյակում ավելացել են 104 տոկոսով`հասնելով 19,5 մլրդ դրամի, իսկ առևտրային ֆինանսավորումից ստացված եկամուտներն ավելացել են 41 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը։

«Չնայած Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալի ավելի քան 30 տոկոսով կրճատմանը` բանկը գրանցել է առևտրային ֆինանսավորման ծավալների բարձր աճ, ինչի մասին վկայում են առաջին եռամսյակի ցուցանիշները», – ասաց նա։

Նրա խոսքով` հիմնական վաստակը Բանկի և HSBC խմբի ուժեղ կողմերն են։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը առաջին եռամսյակում ապահովել է առևտրային ֆինանսավորման 104 տոկոսանոց աճ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024