ՍՆՆԴԱՏԵՍԱԿ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում հիմնական սննդատեսակների գները գերազանցում են շուկայականին 2-3 անգամ. թերթ

19.05.2015 14:48

Հայաստանում հիմնական սննդատեսակների գները գերազանցում են շուկայականին 2-3 անգամ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 11 հիմնական սննդատեսակների գները գերազանցել են 2008-2013 թթ. շուկայականներին 2-3 անգամ։ Նման եզրակացության են հանգել «Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները» գրքի հեղինակներ Հայկ Սարգսյանը և Աշոտ Մարկոսյանը, գրում է «Հրապարակ» թերթը։

«Տվյալ գիրքը, որն ամփոփում է ՀՀ տնտեսական զարգացումը 1990-ականներից մինչև մեր օրերը, որոշ դժգոհություններ է առաջացրել ՀՀ իշխանական և բիզնես վերնախավում, որովհետև այստեղ սենսացիոն թվեր են բերված հիմնական պարենային ապրանքների գների վերաբերյալ, որոնք վկայում են, որ 2008-2013 թվականներին Հայաստանում սննդատեսակները վաճառվել են շուկայականից բարձր, արհեստականորեն ուռճացված գներով, այն դեպքում, երբ դրանք դրսում գնվել են բավականին էժան»,-նշում է թերթը։

Իբրև օրինակ` թերթը բերում է հետևյալ տվյալները. 2008 թվականին տավարի մսի 1 կգ-ի գինը կազմել է մոտ 816,91 դրամ, այն երկիր է ներմուծվել 510,52 դրամով, իսկ ՀՀ մանրածախ ցանցում 1 կգ մսի գինն արդեն կազմել է 1589, 90 դրամ, այսինքն` 211,4% ավելի թանկ։ Ընդ որում, 2013-ին տվյալ հարաբերակցությունը փոքր-ինչ նվազել է. և գինը կազմել է 148,7%։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում հիմնական սննդատեսակների գները գերազանցում են շուկայականին 2-3 անգամ. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024