ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

ՀԲ-ն հաստատել է ՀՀ սոցծառայությունների ոլորտին աջակցելու նպատակով տրամադրվող 5 մլն դոլարի վարկը

26.02.2010 13:58

ՀԲ-ն հաստատել է ՀՀ սոցծառայությունների ոլորտին աջակցելու նպատակով տրամադրվող 5 մլն դոլարի վարկը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին 5 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Հայաստանի սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (Armenia Social Protection Administration Project -SPAP) լրացուցիչ ֆինանսավորման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀԲ-ի մամուլի ծառայությունից:

Լրացուցիչ ֆինանսավորումը կընդլայնի գործունեությունը SPAP-ի ծրագրի շրջանակներում՝ ինստիտուտների ամրապնդման և սոցապահովման ծրագրերի հասցեագրության բարելավման միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և զբաղվածության ծառայության հետագա կատարելագործման նպատակով:

Նախագիծն ուղղված է աշխատանք փնտրող մարդկանց, այդ թվում նաև՝ երիտասարդության կարիերայի ընտրության, ինչպես նաև գյուղում բնակվող գործազուրկների, աղքատ և խոցելի ընտանիքների, ներկա և ապագա թոշակառուների, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների լուծմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ-ն հաստատել է ՀՀ սոցծառայությունների ոլորտին աջակցելու նպատակով տրամադրվող 5 մլն դոլարի վարկը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024