սոցցանցեր թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից սոցիալական ցանցերի միջոցով

02.05.2017 17:13

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից սոցիալական ցանցերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ /. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե»  և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում, ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից` անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին:

«Նոր հնարավորությունների շնորհիվ` ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ` ստացողը, կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից սոցիալական ցանցերի միջոցով

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024