ՍՈՖԻԱ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը

29.05.2015 20:31

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը (Constituency meetings), որը նախատեսված է մայիսի 29–ից 31–ը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը մասնակցում է հանդիպմանը, քանի որ կարևորում է ԱՄՀ/ՀԲԽ-Հայաստան խորացող համագործակցությունը։

ԱՄՀ-ի և ՀԲԽ հանդիպումները երկխոսության հարթակ են ծառայում ընթացիկ զարգացման խնդիրները, դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության հարցերը քննարկելու, դրանց շուրջ կարծիքներ փոխանակելու և լուծումներ փնտրելու համար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024