ՍՊԱՅԿԱ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ

18.09.2014 19:08

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ՍՊԸ– հետ, որը առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ միջազգային ավտոփոխադրումների շուկայում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի և ընկերության համագործակցությունը սկսվել է 2012թ.–ին, իսկ 2013թ.–ի մարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է միջազգային ֆակտորինգի առաջին գործարքը ՎՏԲ Ֆակտորինգի (ՎՏԲ խումբ) հետ համատեղ, որի շրջանակում ընկերության համար բացվել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային սահմանաչափ:

Որպես արգասաբեր ու շարունակական համագործակցության խորհրդանիշ ընկերության 114 բեռնատար ավտոմեքենաների կողմային պատերին առկա է բանկի տարբերանշանը և «Ֆինանսական գործընկեր` ՎՏԲ-Հայաստան Բանկ» գրվածքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024