«Սպառողական նպատակներով վարկերի գնում» թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ բարելավված պայմաններով

14.10.2016 18:59

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ բարելավված պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ տոկոսադրույքով ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ միանգամից մի քանի վարկեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ հատուկ իրենց համար մշակված բարելավված պայմաններով:

Օգտվելով նշված ծառայությունից, հաճախորդները` կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկ, կմիավորեն մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները մի վճարման մեջ, կնվազեցնեն իրենց ամսական վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման, կստանան ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ բարելավված պայմաններով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024