ՍՊԻՏԱԿ թեմյով բոլոր նորությունները

«Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղը վերաբացվեց

18.12.2014 13:44

«Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղը վերաբացվեց

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին քաղաք Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 6 հասցեով: «Արդշինբանկ» ՓԲԸ–ի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Նա մասնավորապես նշեց. ««Սպիտակ» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Սպիտակ» մասնաճյուղը վերաբացվեց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024