ՍՎԻՍ թեմյով բոլոր նորությունները

Swiss Re: ԴՊՀ գործողություններն ԱՄՆ–ի համար 470 մլրդ դոլար են արժեցել

27.03.2015 12:18

Swiss Re: ԴՊՀ գործողություններն ԱՄՆ–ի համար 470 մլրդ դոլար են արժեցել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական հատվածի խոշորագույն ընկերություններից մեկի` Swiss Re–ի գնահատականով, ԱՄՆ–ում զրոյական տոկոսադրույքների քաղաքականությունը հանգեցրել է 470 մլրդ դոլարի խնայողությունների կորստի, հաղորդում է Vestifinance.ru–ն։

Շվեյցարական վերաապահովագրական հսկայի փորձագետները Financial repression։ The unintended consequences զեկույցի շրջանակում գնահատել են ԱՄՆ–ում 2008 թվականից զրոյական տոկոսադրույքների պահպանման հետևանքները։

Օգտագործելով «ֆինանսական ռեպրեսիա» տերմինը` Swiss Re–ում նշել են, որ գերմեղմ դրամային քաղաքականության հետևանքով ԴՊՀ–ին երկարաժամկետ լուրջ վնաս է հասցվել ինչպես ամերիկյան տնային տնտեսությունների համար, որոնք ձգտում էին որոշակի խնայողություններ կուտակել, այնպես էլ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային ֆոնդերի համար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Swiss Re: ԴՊՀ գործողություններն ԱՄՆ–ի համար 470 մլրդ դոլար են արժեցել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024