ՍՎԻՏԵԿ թեմյով բոլոր նորությունները

Համաշխարհային բանկային համակարգի եկամուտների ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում մանրածախ բիզնեսին

10.07.2012 18:27

Համաշխարհային բանկային համակարգի եկամուտների ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում մանրածախ բիզնեսին
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մանրածախ բիզնեսը գլոբալ բանկային համակարգին ավելի քան 50 տոկոս եկամուտներ է բերել վերջին 1,5 տարիների ընթացքում, լրագրողներին հայտնեց Խոում Կրեդիտ Բանկի նախագահ Իվան Սվիտեկը, հայտնում է  banki.ru-ն։
Սվիթեկը հայտնել է, որ վերջին մեկուկես տարիներին սպառողական վարկավորումն աճել է 56 տոկոսով, իսկ բաց վանադների թիվը նույն ժամանակահատվածում՝ 27 տոկոսով։ Այդպիսով, նշում է, փորձագետը, վարկերի նկատմամբ ավանդները կազմել են ավելի քան 125 տոկոս։ Տվյալ ցուցանիշը փորձագետը բնութագրել է որպես «առողջ»։
Բացի առանցքային մանրածախ ցուցանիշների աճից, Սվիտեկը նշել է նաև, որ բարելավվել է մանրածախ ճյուղային պորտֆելի որակը։ Ըստ նրա, ժամկետանց պարտքի մասնաբաժինը 1,5 տարիների ընթացքում նվազել է մոտ 30 տոկսով։
«Մանրածախ բանկինքը երբեք ավելի գրավիչ չի եղել, քան այսօր»,- ավելացրել է վարչության նախագահը։
Նա կանխատեսում է, որ առաջիկա տասը տարիներին բանկային բիզնեսի մանրածախ սեգմենտը կաճի տարեկան միջինը 12 տոկոսով։ -0-
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մանրածախ բիզնեսը գլոբալ բանկային համակարգին ավելի քան 50 տոկոս եկամուտներ է բերել վերջին 1,5 տարիների ընթացքում, լրագրողներին հայտնեց Խոում Կրեդիտ Բանկի նախագահ Իվան Սվիտեկը, հայտնում է  banki.ru-ն։
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Համաշխարհային բանկային համակարգի եկամուտների ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում մանրածախ բիզնեսին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024