ՍՏԱՆԴԱՐՏ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկը հաստատել է իր համապատասխանությունը ISO 9001:2008 չափանիշին

25.03.2010 17:26

Ամերիաբանկը հաստատել է իր համապատասխանությունը ISO 9001:2008 չափանիշին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկին 2009թ. շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական` գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի տարածած տեղեկատվության համաձայն` մեկ տարի անց նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին: TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցչի կողմից բարձր է գնահատվել Բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման ուղղությամբ և վերահաստատվել է TUV RHEINLAND GROUP-ի կողմից Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

«Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես, ավարտին է հասցվել Բանկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացը, որին զուգահեռ իրականացվել են գործող գործընթացների շուրջ 100-ից ավել բարելավումներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկը հաստատել է իր համապատասխանությունը ISO 9001:2008 չափանիշին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024