ՍՏԵՂԾՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Renault-Nissan–ը և UniСredit–ը մտադիր են ՌԴ–ում համատեղ բանկ ստեղծել

15.01.2013 17:31

Renault-Nissan–ը և UniСredit–ը մտադիր են ՌԴ–ում համատեղ բանկ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Renault-Nissan ավտոալյանսը և UniCredit բանկային խումբը մի քանի շաբաթից կհայտարարեն ՌԴ–ում համատեղ ավտովարկային բանկի ստեղծման վերջնական պայմանները։ Այդ մասին Euromoney համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների UniCredit խմբի ղեկավար Ջանի Ֆրանկո Պապան, հաղորդում է banki.ru–ն` հղում անելով «Փրայմին»։

«Մենք գտնվում ենք ավարտման գործընթացում։ Մի քանի շաբաթից կհայտարարենք համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանները»,– հայտնեց նա։

Ենթադրվում էր, որ համատեղ բանկը կստեղծվի ՅունիԿրեդիտ Բանկի «դուստր»  Օմսկի «Սիբիր» բանկի հիման վրա և 2013թ.–ին կսկսի գործառնական գործունեություն ծավալել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Renault-Nissan–ը և UniСredit–ը մտադիր են ՌԴ–ում համատեղ բանկ ստեղծել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024